Մեր կանոնները

Armstarter-ը ստեղծվել է, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռվի իրականացնելու ամենատարբեր գաղափարներ և նախաձեռնություններ: Բայց մենք ունենք մի շարք կանոններ, որոնց հետևելը նախագիծը կայքում հրապարակելու համար պարտադիր պայման է: 

1. Armstarter-ը հիմնված է վստահության վրա, ուստի ցանկացած նախագծի անբաժան մասը պիտի լինեն հեղինակի ազնվությունն ու բաց լինելը: Նախագծերը չպետք է մարդկանց մոլորության մեջ գցեն կամ աղավաղեն փաստերը, իսկ հեղինակները պետք է առավելագույնս անկեղծ լինեն իրենց ծրագրերը ներկայացնելիս: 

2. Նախագծերը պետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն սռնչվեն Հայաստանին և/կամ Սփյուռքին: Եթե նախագիծը նախաձեռնվում է Հայաստանում, ապա դրան թեմային և ուղղվածությանն առնչվող որևէ հատուկ պսյմաններ չեն առաջադրվում, բացառությամբ սույն կայքի այս և այլ բաժիններում հրապարակված դրույթների: Եթե նախագծի իրականացման վայրը Հայաստանի սշխարհագրական սահմաններից դուրս է, ապա տվյալ դեպքում դրա թեման և ուղղվածությունը պետք է լսարանի համար ընկալելի կապ ունենան հայկական աշխարհի հետ:

3. Նախագիծը պետք է հստակ ձևակերպված գաղափար և հրապարակման նպատակ ունենա՝ քննարկում, կատարողների որոնում, միջոցների հանգանակում և այլն: Նոր արտադրանքի ստեղծման պարագայում: 

4. Armstarter–ի խմբագրման բաժնում նախագիծ կազմելիս, հեղինակը պետք է բեռնի նախագծի լուսանկարը (կազմը) և լրացնի հետևյալ պարտադիր դաշտերը՝ նախագծի անվանումը, համառոտ նկարագիր, նախագծի տևողությունը, նախագծի նկարագիր
4.1 Նախագծի հրապարակման համար օգտատերը պետք է նշի իր իսկական անունը (իրավաբանական անձի համար` կազմակերպության անվանումը): Armstarter-ը չի հրապարակում անանուն օգտատերերի կամ այնպիսի հեղինակների նախագծեր, որոնք ոչ ճշգրիտ տեղեկություններ են տրամադրում իրենց անձի մասին, ինչպես նաև օգտագործում են միայն իրենց լոգինը:

5. Armstarter.com –ը չի տեղադրում նախագծեր, որոնք կապված չեն նոր արտադրանքի/ծառայության ստեղծման (որոշ դեպքերում պահանջվում է ապագա ապրանքի նախատիպը), ստեղծագործ կամ հանրային նշանակության գործունեության հետ, ինչպես նաև այնպիսի նախագծեր, որոնց հիմնական նպատակն է.
5.1. Ապրանքների և ծառայությունների վաճառք և գովազդ
5.2. Հեղինակի զուտ անձնական նպատակների, այդ թվում բուժման և ուսման համար դրամահավաք

6. Armstarter.com-ը քաղաքական պահանջների հարթակ չի հանդիսանում: Դուք կարող եք հասարակական ցանկացած նախաձեռնությամբ հանդես գալ, բայց այն չպետք է պարունակի իշխանափոխության, սահմանադրական կարգի փոփոխության կոչեր, ինչպես նաև այլ առաջարկներ, որոնք ուղղված են քաղաքական գործիչների աջակցությանը կամ նրանց դեմ:
 
7. Armstarter-ը չի զետեղում նախագծեր, որոնք վիրավորում են այլ օգտատերերի զգացմունքները: Չեն թույլատրվում նյութեր, որոնք հրահրում են սոցիալական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելություն կամ թշնամանք:

Արգելված ուղղությունների ցանկը. Ալկոհոլային արտադրանք; Սերտիֆիկացում պահանջող մանկական ապրանքներ; Անձնական հիգիենայի՝ սերտիֆիկացում պահանջող պարագաներ; Սերտիֆիկացում պահանջող կոսմետիկա; Կտրոններ, զեղչեր, նվեր քարտեր և սերտիֆիկատներ; Թմրադեղեր և դրանք պարունակող նյութեր, ծխախոտ և այլն; Լրտեսման համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ; Էներգետիկ ըմպելիքներ; Նյութական վարձատրություն (սեփականության մաս, եկամտի մասնաբաժին, վճարումներ և այլն); Զենք (հրազեն, սառը և այլն); Բժշկական պրեպարատներ; Բազմամակարդակ մարքեթինգ և «բուրգեր»; Սննդային հավելումներ, կենսաբանորեն ակտիվ հավելումներ; Պոռնոգրաֆիա; Վուլգար և անպարկեշտ նյութեր; 

*Armstarter.com-ի ղեկավարությունը կարող է չկիսել նախագծերի, մեկնաբանույթունների և տեղեկատվական այլ նյութերի հեղինակների կարծիքները, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում նախագծերում նշված տեղեկությունների հավաստիության և օբյեկտիվության համար: