Տեսանյութ

Պարտադիր չի տեսանյութ կցել, բայց, սա թերևս, քրաուդֆանդինգի ամենակարևոր ու բարդ մասն է: Այն լավ մեկնակետ է և ապահովում է օգտատերերի ու ծրագրի հեղինակի վիրտուալ ծանոթությունը: Տեսանյութն առաջին տպավորությունն է: Հեղինակը վստահություն է ձեռք բերում: Շատ հաճախ հովանավորելու պատրաստակամ մարդկանց համար հենց տեսանյութն է դառնում ազդանշանը`կատարելու առաջին քայլը:

Տեսանյութի սցենարը կազմելիս օգտագործեք կարճ ու լակոնիկ տեքստ՝ հարմարեցված ձեր թիրախային լսարանի համար: Առանց հասկանալու, թե երբ, որտեղ ու ինչ է լինելու կադրում, որակյալ ու կարճ տեսահոլովակ անհնար է ստանալ:

Ընդհանուր կանոններ, թե ինչպես կառուցել տեսաուղերձը

1. Դուք և Ձեր թիմը
Պատմեք Ձեր ու Ձեր համախոհների մասին: Խոսեք Ձեր հմտություններից ու ձեռքբերումներից` նախագծի հետ կապված: Տեսախցիկի առաջ եղեք հնարավորինս անկեղծ ու բնական:

2. Սպասվելիք Ձեր արտադրանքը
Ինչպե՞ս ծագեց միտքը, որքա՞ն է այն կարևոր Ձեզ համար: Ցույց տվեք, թե աշխատանքի ո՛ր փուլում եք գտնվում, մատնանշեք վայրը, ուր ստեղծվում է արտադրանքը (արվեստանոց, ստուդիա և այլն): Ցուցադրեք, եթե հնարավոր է, խնդիրն ու համապատասխանաբար լուծումը, որ առաջարկում է ծրագիրը:

Օրինակ՝
Խնդիրը: Բջջային կապի վճարումն ու այլ ծառայությունները ՀՀ տարածքում այնքան էլ հարմարավետ չեն գործում: Ցույց տվեք, թե ինչպես են մարդիկ հերթ կանգնում վճարման սարքի առջև:
Լուծում: Դուք ստեղծում եք հավելված, որը թույլ կտա կոմունալ ծառայություններն ու այլ վճարումները կատարել բջջային կապի միջոցով հաշվված վայրկյանների ընթացքում: Կադրում սմարթֆոնը ձեռքին երջանիկ դեմքով մարդն է, որ երկու մատնահպումով հարկավոր գումարը փոխանցում է կատարել:

3. Ֆինանսավորման նպատակը
Բացատրեք, թե նախագծին ինչու է գումար հարկավոր և ինչպես եք պատրաստվում այն ծախսել: Ավելին մանրամասնեք տեքստային հատվածում:

4. Պարգևատրում/մրցանակներ
Հակիրճ նկարագրեք մի քանի հետաքրքիր պարգև, եթե կան այդպիսիք:

5. Մեկնարկի ամփոփիչ կոչ
Դուք հրավիրում եք Ձեր լսարանին ֆինանսապես մասնակցելու և համագործակցելու Ձեր քրաուդֆանդինգային արշավի հետ և ունենալու իր լուման այդ գործում: Մի՛ խուսափեք կրկնելուց, չէ՞ որ փոխարենը ներդրում ունեցողները կամ հովանավորները ստացվելիք արդյունքից ունեն իրենց մասնաբաժինն ու այլ բոնուսներ:

Իհարկե, անսպասելի մոտեցումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան սովորական երաշխավորող խոսքը: Ամեն դեպքում չափազանցությունների գիրկը պետք չի ընկնել, մի՛ չափազանցեք ոչինչ և ոչ մի դեպքում, Ձեր գլխավոր խնդիրը գումար հավաքելն է, ոչ թե լսարանին զարմացնելը:

Տեխնիկական հարցերի դեպքում ստեղծագործական մոտեցումն այնքան էլ տեղին չէ, ուստի ինչ է հարկավոր:

1. Տեսանկարահանե՛ք լուսավոր տարածքներում կամ փողոցում: Վեբ-տեսախցիկն այս դեպքում խորհուրդ չի տրվում կիրառել:
2. Ձայնագրե՛ք խոսափողով:
3. Ուղղահայաց կադրը չարիք է, օգտագործեք միայն ու միայն հորիզոնական ձևաչափը:
4. Տեսահոլովակի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 1,5 - 2 րոպեն:

Եվ իհարկե ժպտացեք, հենց Դո՛ւք եք հեղինակը հրաշալի մի նախագծի: