Առաջխաղացում

Քրաուդֆանդինգն աշխատում է երկու գործոնի առկայության պայմաններում՝

1. Հետաքրքիր նախագիծ՝ հստակ ձևակերպմամբ

2. Նախագծի/արտադրանքի համակարգված ակտիվ գովազդ

«Առանց գովազդի փողը ստեղծվում է միայն դրամահատարանում»:
Թոմաս Մաքոլեյ

Լինելով անտեղյակ` սկսնակների մեծամասնությունը հիմնականում անտեսում է երկրորդ կետի նշանակությունն ու ունեցած ուժերը ներդնում միայն քրաուդ նախագծի ստեղծման ու մեկնարկի համար: Նմանօրինակ թերի մոտեցման դեպքում ամենայն հավանականությամբ չի ստացվի նախագծի համար գումար հավաքել, քանի որ նախագիծը հայտնի կլինի քչաքանակ թվով մարդկանց:

Օրգանիկ շարժը, այսինքն հարթակի այցելուների՝ կայքից դեպի նախագծի էջ անցումը, քիչ է աշխատում, իսկ նախագծերը մեծ մասամբ ֆինանսավորվում են այն հովանավորների կողմից, որոնց ձեռք է բերում նախագծի հեղինակը հարթակում:  Նախագծի հաջողությունը կախված է միայն ու միայն հեղինակի ներդրած ջանք ու եռանդից և, իհարկե, անհրաժեշտ գիտելիքներից:

Ստեղծող, ոչ թե խնդրող

Մոռացեք ամոթխածությունը, եթե այն Ձեզ խանգարում է: Դուք ոչ թե Ձեզ համար եք գումար խնդրում, այլ որպես հեղինակ ու ստեղծող առաջարկում եք մարդկանց դառնալ մի մասնիկը անչափ հետաքրքիր նախագծի: Մի՞թե ծառայություն և ապրանք վաճառող մարդիկ մեզնից փող են խնդրում: Նույն կերպ և քրաուդֆանդինգն է. ֆինանսական օգնության դիմաց հովանավորները դառնում են հայտնագործողը նոր ու ինքնատիպ նախագծի և ստանում յուրահատուկ մրցանակներ:

Մինչ սկսելը

1. Հստակեցրեք Ձեր ենթադրելի լսարանը: Մոտեցումը, թե «իմ նախագիծը բոլորի համար է» կենսունակ չի: Միայն ու միայն հասկանալով, թե ում կարող է պետք գալ Ձեր արտադրանքը, Դուք կարող եք ձեռք բերել անհրաժեշտ ուղղությունն ու հունը՝ առաջ շարժվելու համար: Պատրաստել եք ֆոտոնախագի՞ծ: Ուրեմն պետք է աշխատել այն ընկերությունների և հրատարակչությունների հետ, որոնք ունեն լսարան՝ հետաքրքրվող լուսանկարներով: Մտածել եք հատուկ դիզայնով ձեռքի ժամացո՞ւյց: Լուծումն ավելի հեշտ է, Դուք պետք է գնաք ձեռագործ բաժինների, յուրօրինակ աքսեսուարների, գեղեցիկ կյանքի և նմանատիպ այլ ծառայությունների ուղղությամբ:

 2. Ստեղծեք ու նախապատրաստեք նախագծի/արտադրանքի էջը սոցցանցերում: Ձեր ենթադրելի հովանավորները համացանցի տիրույթում են, և սկսել դրամահավաքը՝ առանց ֆեյսբուքյան էջ ունենալու, ամենաքիչը տարօրինակ է: Ավելին, անգամ քիչ թվով հետևորդները կարող են բարձրացնել վստահելիությունը նախագծի հանդեպ:

Կա շարժի երկու տեսակ.

1. Սառը
 Հեղինակը պատմում է իր նախագծի մասին մեկնարկից հետո հարթակում: Այս տեսակը հարմար է այն քրաուդ-արշավների համար, որոնց ֆինանսական թիրախավորումը փոքր է կամ հեղինակների համար, որ արդեն ունեն մշտական հավատարիմ լսարան, օրինակ՝ ռոք խումբ, որն ունի որոշակի թվով երկրպագուներ, որոնք իրենց հերթին պատրաստ են առանց երկար-բարակ մտածելու հերթական ալբոմի նախապատվերը կատարել:

2. Տաք 
Ավելի արդյունավետ, միաժամանակ բարդ մոտեցում է: Ենթադրում է հեղինակի կողմից կատարվող աշխատանք իր ենթադրելի լսարանի հետ մինչ նախագծի թողարկումը: Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ հենց այսպես առաջ տանել Ձեր գաղափարը, միտքը, քանի որ քրաուդֆանդինգյան հաջողված պատմությունների մեծ մասը համատեղ աշխատանքի արդյունք են՝ տարվող արտադրանքի և նրա ենթադրելի գնորդների հետ:

Լսարանի ո՞ր հատվածը կամ քրաուդֆանդինգի ո՞ր շրջանակը պետք է պարբերաբար աշխուժացնի նախագծի հեղինակը:

1. Մտերիմ շրջանակ 
Թիմի անդամներ, հարազատ-բարեկամներ, մտերիմ ընկերներ, գործընկերներ և այլ մարդիկ, որոնց անձնապես ճանաչում է հեղինակը: Նախապես պետք է կազմել սույն անձանց ցուցակը և վստահ լինել, որ նրանք Ձեզ կցուցաբերեն ֆինանսական և տեղեկատվական աջակցություն: Հենց նրանց շնորհիվ արշավի առաջին օրերին որոշակի գումար ձեռք կբերեք, որը թեև քիչ, բայց հոգեբանորեն անհրաժեշտ քայլ կլինի այն հովանավորների համար, ովքեր այլ շրջանակից են, և որոնց համար դժվար է առաջին քայլը կատարել ինքնուրույն:

2. Հավատարիմ շրջանակ 
Հեղինակի հեռու ծանոթները, հետևորդները, սոցցանցերի վիրտուալ ընկերները և նրանք, որ արդեն լսել են ծրագրի մասին, բայց դեռ չեն աջակցել: Որոշում կայացնելու համար նրանց հարկավոր է փաստարկներ, ուրեմն ակտիվություն ցուցաբերեք. խոսեք Ձեր նախագծի շուրջ կատարվող իրադարձություններից, պատմեք, թե ինչ է կատարվում անձնական նամակներում, փոստային ծանուցումներում և սոցցանցերի գրառումներում:

3. Թիրախային լսարան 
Բացարձակ անծանոթ մարդիկ, որոնց միգուցե հետաքրքիր է նախագիծը: Հենց նրանց մասնակցության աստիճանից է կախված ձեր քրաուդ- արշավի հաջողությունը: Ձեր ամենակարևոր խնդիրն է լինել լսելի նաև նրանց և ստանալ նրանց արժեքավոր ներդրումը նախագծում:

Թիրախային լսարանի ուշադրությունը գրավելու գրագետ ռազմավարություն

Լուրջ ու կարևոր նպատակները ենթադրում են նույնչափ լուրջ ու կարևոր նախապատրաստական ընթացք: Խոշոր նախագծերի թիմերը ղեկավարվում են հստակ օրակարգով, ուր օր առ օր գրանցված է քրաուդ-արշավի ընթացքում քայլ առ քայլ կատարվող անելիքը՝ ինչ թեմայով կատարել գրառումներ, մարքեթինգային քայլեր, նամակ լրատվամիջոցներին և այլն:

1. Մինչ արշավը սկսելը ցուցակագրեք այն ընկերությունները, բլոգները, լրատվամիջոցները, որ կարող էին հետաքրքրված լինել Ձեր արտադրանքով/նախագծով: Եթե նախագծի բնութագիրը կա նաև անգլերեն տարբերակով, մի՛ ալարեք, փնտրեք 50-100 կայքեր Ձեզ առնչվող թեմայով, որոնեք ակտուալ հոդվածներն ու հեղինակների հետ կապ հաստատեք, իսկ այնուհետ նրանց մամլո հաղորդագրություն ուղարկեք:

2. Կարծիքի համար դիմեք առաջատար մասնագետներին: Ձեր նախագծի մասին ասված հայտնի մարդկանց խոսքը կամ սոցցանցում կիսված կամ մեկնաբանված գրառումը կարող է ունենալ համաճարակի ազդեցություն: Բայց նկատի ունեցեք ինչպես այդ դեպքում, այնպես էլ լրատվամիջոցների, որ Ձեր մասին կգրեն միայն այն դեպքում, երբ նախագիծն իսկապես հետաքրքիր կլինի:

3. Հարկ է խթանել շարժը սոցցանցի էջերում: Պարբերաբար կատարեք գրառումներ, թողարկեք հեռարձակումներ, հնարավորության դեպքում օգտվեք վճարովի գովազդից և միշտ հիշեք՝ «տեքստը՝ քիչ, նկարը՝ շատ»: Բոլոր կարևոր նորությունները տեղադրեք Armstarter-ի Ձեր նախագծի «Լուրեր» բաժնում:

4. Ուշադրությունը գրավելու համար մտածեք ոչ ստանդարտ միջոցներ (ֆլեշմոբեր, մրցույթներ, ակցիաներ և այլն): Նախագծի վերաբերյալ ցանկացած դրական հիշատակում ամենաքիչը լավ ազդեցություն կթողնի:

Ինչպե՞ս շփվել լսարանի հետ:

 Հնարավորինս արագ պատասխանեք օգտատերերի բոլոր հարցերին Armstarter-ում (հեղինակի՝ անձնական և նախագծի մեկնաբանություններում):

Ընկերացեք բոլոր այն օգտատերերի հետ, որ Ձեզ աջակցություն են ցուցաբերել, առանձին նամակով հատուկ շնորհակալություն հայտնեք, որպեսզի վերջինս զգա իր դերն ու մասնակցությունը նախագծում: