Ամփոփում

Անկախ քրաուդարշավի արդյունքից՝ շնորհակալություն հայտնեք բոլոր նրանց, որ ունեցել են իրենց փոքրիկ ներդրումը կամ ինչ-որ կերպ մասնակցել են նախագծին: Հաջող մեկնարկի դեպքում շտապեք չուշացնել պարգևները, պատրաստեք դրանք և ուղարկեք օգտատերերին: Ցանկացած փոփոխություն՝ կապված նախագծի իրացման ժամկետների հետ, տեղեկացրեք «Լուրեր» բաժնում. այն հասանելի կլինի հեղինակին նաև դրամահավաքի ավարտից հետո: