Ապակենտրոնացումը որպես առավելություն:

The dispersion as an advantage
7 Օգոստոսի

Հայկական Սփյուռքի նախագծերի մասին խոսելիս, գլխումս վաղ տարիքից ուրվագծվում է հայտնի բարերարների և հիմնադրամների անունների զուգորդական շարքը: Նրանց գործունեությանը մենք` տարբեր երկրների հայերս, հետաքրքրությամբ հետևում ենք: Մինչ թվայնացման դարաշրջանի սկիզբը նման ընկալումը հասկանալի և տրամաբանական էր: Սակայն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, թվացյալ ապակենտրոնացված հայկական աշխարհն իր ցրված լինելը կսկսի օգտագործել արդեն որպես առավելություն և, ի հավելումն հիմնադրամների ու բարերարների, մեր առջև կբացի ինտերնետի յուրաքանչյուր օգտատիրոջ անհատական հնարավորությունները, եթե, իհարկե, նա ցանկանա: Խոսքը ոչ միայն ֆինանսների, այլ նաև գիտելիքների և հմտությունների մասին է, որոնցով կարող ենք կիսվել և վերաբաշխել դրանք` արդիական խնդիրների լուծման համար: Սփյուռքյան յուրօրինակ քրաուդսորսինգ, որտեղ Հայաստանը հանդես է գալիս միջազգային կորպորացիայի դերում, որի աշխատանքն անդադար բարելավում են հավաքական բանականության օգնությամբ:

Սակայն, չնայած համացանցում հայկական բարեգործական նախաձեռնությունների թվի ավելացմանը, ընդհանուր առմամբ ցանցը Սփյուռքի կողմից օգտագործվում է որպես սերիալներ և լուրեր դիտելու ալիք (Yandex որոնողական համակարգում “հայկական” ածականով ամենատարածված հարցումը սերիալն է: - Հեղ.), այլ ոչ թե որպես համատեղ արդյունավետ գործողությունների տարածք: Պատճառն, իմ կարծիքով, նման փոխանակման համար մասնագիտացված հարթակի բացակայությունն է: Միաժամանակ, կա սոցիալական հզոր պահանջարկ. մոլորակի տարբեր անկյուններից ակտիվ հայերը ցանկանում են իրենց մասնակցությունը բերել պատմական հայրենիքի ճակատագրին, սակայն հաճախ չգիտեն, թե ինչպես: Մյուս կողմից, Հայաստանի և Սփյուռքի նախաձեռնող և տաղանդավոր երիտասարդները “բոցավառվում են” նոր գաղափարներով, սակայն միշտ չէ, որ դրանց իրականացման համար բավականաչափ ռեսուրսներ ունեն:

Armstarter նախագծի նապատակը շատ պարզ է. մեկտեղել բոլոր այս մարդկանց մեկ վայրում և նրանց արդյունավետ համագործակցության հարմար գործիք տալ` առանց միջնորդների և բյուրոկրատիայի: Կայքն ի սկզբանե ստեղծվում էր որպես քրաուդֆանդինգային պորտալ` դուր եկած նախագիծը ֆինանսավորելու հնարավորությամբ, սակայն, հարթակի գործունեության համար ընտրելով հայկական իրավասությունը, բախվեցինք վճարային համակարգերի միացման հետ կապված դժվարությունների: Ավելի ուշ վերանայեցինք ռազմավարությունը և որոշեցինք Armstarter-ը դարձնել հայկական աշխարհի հետ կապված ցանկացած հետաքրքիր նախագծի ներկայացման, քննարկման և աջակցման միասնական հարթակ: Դա կարող է լինել կրթական նախագիծ, որի իրականացման համար հեղինակը փնտրում է հայերենի մասնագետի, հավաքական գնահատականի կարիք ունեցող հասարակական նախաձեռնություն, ներդրողներ փնտրող սթարթափ, նկարիչների թիմ հավաքագրող անիմացիոն ֆիլմի նախագիծ և այլն: Ընկերություններին Armstarter-ը կարող է պետք գալ, օրինակ, նախագծի համար լավագույն տարբերանշանի մրցույթ հայտարարելու համար, իսկ պետական կառույցները կարող են քննարկման դնել որևէ տեսարժան վայրի վերականգնման ծրագիրը:

Հնարավոր բոլոր տարբերակները թվարկելն իմաստ չունի, քանզի Armstarter-ը նոր է սկսում ձևավորել իր հանրույթը, որի ներսում նախագծերն առաջարկում եք ԴՈՒՔ, այլ ոչ թե հարթակը: Իսկ եթե ունեք հետաքրքիր գաղափար, կիսվեք մեզ հետ: Ոչ շատ հաջող, բայց իրականացված գաղափարը 100%-ով ավելի լավն է, քան հիասքանչ, բայց չիրականացվածը:

Մենք բաց ենք բոլոր տեսակի առաջարկների, դիտողությունների և քննադատության համար: Դրանք կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային փոսստին. info@armstarter.com

Հաղորդագրություններ

Մեկնաբանություն թողնելու համար անհրաժեշտ է Մուտք գործել կամ Գրանցվել