Ինչպե՞ս է աշխատում Armstarter-ը
1
Գաղափարը
հարկավոր է հստակ նպատակներով ծրագիր
2
Գրանցում Armstarter-ում
ստեղծեք ծրագիր կայքում կամ գրեք մեզ դրա մասին
3
Մեկնարկ
հաստատման փուլն անցնելուց հետո նախագիծը հրապարակվում է կայքում
Ի՞նչ ենք մենք ուզում:
Ստեղծել քրաուդսորսինգային տարածք, որտեղ ողջ աշխարհից օգտատերերը կփոխանակեն գիտելիքներ, հմտություններ և այլ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են նախագծերի իրականացման համար:
Կ՞ա գաղափար:
Մենք կօգնե՜նք այն իրականացնել:
Հաճախակի տրվող հարցեր
  1. Ի՞նչ է Armstarter.com-ը: Հայաստանին և/կամ Սփյուռքին ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող նախագծերի ստեղծման, քննարկման և աջակցության համար նախատեսված անվճար առցանց հարթակ: Մենք ցանկանում ենք մեկ վայրում մեկտեղել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունը բերել Հայաստանի ճակատագրին, բայց հաճախ չգիտեն` ինչպե՞ս; ովքեր ունեն լավ գաղափարներ, բայց դրանց իրականացման համար բավարար ռեսուրսների չեն տիրապետում:
  2. Ի՞նչ նախագծեր կարելի է տեղադրել կայքում: Հարթակի կանոններին չհակաող ցանկացած նախագծեր: Սթարթափի շնորհանդես, հասարակական նախաձեռնություն,կատարողների, գործընկերների որոնում, ձեր ընկերության համար լավագույն տարբերանշանի մրցույթ և այլն: Միայն թե, եթե որոշել եք թռչող մեքենա ստեղծել, բացատրեք և գիտականորեն հիմնավորեք դրա շխատանքի սկզբունքը:)
  3. Ո՞վ կարող է Armstarter-ում հրապարակված նախագծի հեղինակ դառնալ: Armstarter-ն ազատ և անկախ հարթակ է, որում ցանկացած մարդ կամ կազմակերպություն կարող է սեփական նախագծի մեկնարկ տալ: Կարևոր չէ, թե որտե՞ղ է բնակվում հեղինակը և ի՞նչ գույնի անձագիր ունի. նախագիծ նախաձեռնելու համար անհրաժեշտ է միայն գաղափար և ինտերնետ հասանելիություն:
  4. Ինչպե՞ս կարող են հեղինակներն օգտագործել Armstarter-ը: Դա հնարավորություն է ակտիվ լսարանին ներկայացնել ձեզ և ձեր գաղափարն ու, կախված հայտարարված նպատակներից, ստանալ հետադարձ կապ, ձեռք բերել պոտենցիալ կողմնակիցներ, հիշատակումներ ԶԼՄ-ներում և, որպես արդյունք, սեփական նախագիծն իրականացնելու հնարավորություն:
  5. Ինչպե՞ս կարող են սովորական օգտատերերն օգտագործել Armstarter-ը: Կիսվելով իրենց գիտելիքներով, հմտություններով և այլ ռեսուրսներով` օգտատերերը հաղորդակից են դառնում նոր արտադրանքի ստեղծմանը և վերածվում դրա համահեղինակի: Ավելին, կայքի այցելուները կարող են նախագծերի նախաձեռնողներին փոխշահավետ համագործակցության որևէ ձև առաջարկել:
  6. Կարո՞ղ եմ արդյոք կայքում դրամ հանգանակել իմ նախագծի համար: Ոչ: Armstarter-ն ի սկզբանե ստեղծվել է որպես քրաուդֆանդինգային կայք` համապատասխան գործառույթներով, սակայն այժմ վերանայում ենք ռազմավարությունը: Դուք կարող եք Armstarter-ում քրաուդֆանդինգային նախագիծ ստեղծել, սակայն վճարումները ստիպված կլինեք ընդունել կողմնակի ծառայության միջոցով` դրա հղումը տեղադրելով նախագծի նկարագրության մեջ: